Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նոյեմբերի 5-ի գործով կալանավորվածներին

Այսօր այցելել եմ «Դատապարտյալների հիվանդանոց», «Վարդաշեն», «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներ, որտեղ հանդիպումներ եմ ունեցել նոյեմբերի 5-ի գործով կալանավորված 13 անձանց, այդ թվում՝ Շանթ Հարությունյանի հետ:

Այս գործով կալանավորված անձանցից չհաջողվեց հանդիպել-զրուցել միայն Անուշավան Գրիգորյանի հետ, ով «Նուբարաշեն» ՔԿՀ ղեկավարության պարզաբանումների համաձայն, տեղափոխվել է հոգեբուժական հիվանդանոց՝ դատահոգեբուժական փորձաքննության:

Շանթ Հարությունյանը հյուծված էր երկարատեւ հացադուլից հետո եւ գտնվում է կազդուրման փուլում: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվողների ճնշող մեծամասնությունը պահվում է գերբեռնված խցերում, որտեղ կալանավորված անձանց թիվն ավելի մեծ է, քան քնեալատեղերը:

Լիպարիտ Պետրոսյանն ու Ալբերտ Մարգարյանն ունեն բժշկական հետազոտության կարիք:

Քննչական մարմինը ձերբակալության օրն առգրավվել է «Վարդաշեն» ՔԿՀ-ում պահվող Վարդան Վարդանյանի ակնոցները, եւ ի հեճուկս խնդրանքների՝ մինչեւ օրս չի վերադարձրել: Ի հեճուկս իր դիմումի՝ մինչեւ օրս Վարդան Վարդանյանին պաշտպան չի տրամադրվել:

Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել