Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Վարդան Պետրոսյանի գործն առնչվում է պետական և ծառայողական գաղտնիքի հետ. Դատավոր

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրի դատավոր Յուրի Բաղդասարյանն այսօր որոշում կայացրեց Վարդան Պետրոսյանին ձերբակալելու մասին որոշման բողոքարկման քննության ողջ ընթացքն անցկացնել դռնփակ դատական նիստում: Նման միջնորդություն ներկայացրեց գործով երիտասարդ դատախազ Վահե Սարգսյանը, իսկ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը չառարկեց միջնորդության դեմ:

Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը խնդրեց դատախազին պարզաբանել, թե «Քրեական դատավարության օրենսգրքի» ո՞ր հոդվածի հիման վրա է նման միջնորդություն ներկայացվում:

«Հարգելի դատարան, ես հայտնեցի իմ կարծիքը»,-ի պատասխան պաշտպանի հարցին՝ ասաց դատախազ Վահե Սարգսյանը: Նիկոլայ Բաղդասարյանի պնդումներից հետո նա հավելեց. «Եթե հայտնելու լինեի, կհայտնեի. ես հայտնեցի իմ կարծիքը»: Դատախազն այդպես էլ որևէ օրենքի որևէ հոդված չմատնանշեց միջնորդությունը հիմնավորելու համար՝ նշելով միայն, որ հնարավոր է դատական նիստերի ընթացքում նախաքննական գաղտնիք հրապարակվի: «Իհարկե, կա, բայց ես չեմ հայտնում»,- եզրափակեց երիտասարդ դատախազը:

Նիկոլայ Բաղդասարյանը դատարանին հայտնեց, որ «Քրեական դատավարության օրենսգիրքն» այս գործի վերաբերյալ ընդհանրապես չի գործում: Նա որպես հիմնավորում նշեց ՀՀ «Քրեական դատավարության օրենսգրքի» 16-րդ հոդվածը: Դատարանն առաջնորդվելով նույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերությամբ, այն է՝ դատարանի որոշմամբ դռնփակ դատական քննություն կարող է անցկացվել պետական և ծառայողական գաղտնիքների հետ առնչվող հանցագործությունների գործերով, որոշեց Վարդան Պետրոսյանին ձերբակալելու մասին որոշման բողոքարկման քննության ողջ ընթացքն անցկացնել դռնփակ դատական նիստով: Ավելի ուշ Նիկոլայ Բաղդասարյանն Իրավաբան.net-ին հայտնեց, որ մեկ այլ դատական նիստ ունենալու պատճառով դատավորը դատական նիստը հետաձգել է ևս երկու օրով:

Հ.Գ. Նշենք, որ դատավորի օգնականն Իրավաբան.net-ի լրագրողին դատական կարգադրիչի միջոցով փոխանցեց, որ դատավորը թույլ չի տալիս տեսալուսանկարահանում անել, անգամ ձայնագրել: Հակառակ դրան՝ դատավորը դռնբաց նիստի ընթացքում չխոչընդոտեց ձայնագրառում կատարելուն:

Իրավաբան.net-ն արդեն հայտնել է, որ այսօր դատավոր Յուրի Բաղդասարյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը:

 

Նունե Հովսեփյան

Լուսանկարում գործով դատախազ Վահե Սարգսյանն է

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել