Կոստանյանը գնում է Ստրասբուրգ.«Հայկական ժամանակ»

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ով նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչն է, հունվարի 21-ին մեկնելու է Ստրասբուրգ։ «Հայկական ժամանակ»-ի այս տեղեկությունը երեկ հաստատել է ՀՀ գլխավոր դատախազի մամուլի գծով խորհրդական Քրիստինե Մելքոնյանը։ Այցը կապված է Եվրոպական դատարանում քննվող մի շարք գռրծերի հետ։ Օրակարգում է նաև «Չիրագովն ու մյուսները ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ` Գևորգ Կոստանյանը Ստրասբուրգ է մեկնելու ոչ թե որպես ՀՀ գլխավոր դատախազ, այլ որպես ԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ։ Այդուհանդերձ, նա Ստրասբուրգ կմեկնի պատվիրակության հետ, որում ընդգրկված է նաև ՀՀ գլխավոր դատախազի նորանշանակ տեղակալ Էմիլ Բաբայանը։

Շարունակությունը կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել