Նորություններ

Ներկա-բացակա ԱԺ-ում

Ավարտվել է 5-րդ գումարման Ազգային ժողովի չորրորդ նստաշրջանը (2013 թ. սեպտեմբերի 9-ից մինչև դեկտեմբեր): Իրավաբան.net-ը ներկայացնում է այն պատգամավորների ցանկը, ովքեր նստաշրջանի ընթացքում առավել շատ բացականեր են ունեցել:

Պատգամավորների ներկա-բացական՝ ըստ Parliamentmonitoring.am կայքի տվյալների, ներկայացնում ենք ստորև:

Այսպիսով՝ ՀՀԿ խմբակցության առաջին հորիզոնականում է գտնվում 34 բացակայով  պատգամավոր Սպարտակ Մելիքյանը, այնուհետև Մանվել Գրիգորյանը՝ 33 բացակա և Մարինե Մարաբյանը՝  29 բացակա:

ԲՀԿ խմբակցությունից առավել շատ թվով բացակա է ստացել  հենց կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ 59 բացակա: Բացակայությունների թվով 2-րդ հորիզոնակում է գտնվում Գրիգոր Գրիգորյանը՝ 49 բացակա, 3-րդ հորիզոնականում Գուրգեն Արսենյանը՝ 32 բացակա:

«Ժառանգություն» խմբակցության ցուցակը գլխավորում է Զարուհի Փոստանջյանը՝ 21 բացակայով: Վերջինիս հաջորդում է Թևան Պողոսյանը՝ 13 բացակա, իսկ Ռուբեն Հակոբյանն ունի ընդամենը 2 բացակա:

ՀԱԿ-ից ներկա-բացակաների ցանկի առաջին հորիզոնականում է Հրանտ Բագրատյանը` 20 բացակա: Վերջինիս զիջում են խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ 11 բացակա և Լյուդմիլա Սարգսյանը՝ 8 բացակա:

Պատգամավոր Իշխան Խաչատրյանը «Օրինաց երկիր» խմբակցության ցուցակը գլխավորում է 12 բացակայով: Նրան հաջորդում է  Մհեր Շահգելդյան՝ 10-ը բացակա և  Կարեն Բոթոյանը՝ 8 բացակա:

ՀՅԴ խմբակցությունից առավել շատ բացակայել է Վահան Հովհաննիսյանը՝ 23 բացակա, այնուհետև 19  բացակա է  ստացել խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Արմեն Բաբայանը 13 բացակայով գտնվում է 3-րդ հորիզոնականում:

Նշենք նաև, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նիստերից բացակայել է 8 անգամ:

 

Լուսանկարները` parliament.am

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել