Նորություններ

Արա Զոհրաբյանի բոլոր բարի ցանկություններն իրագործել է միայն Աստված պապիկը

Փաստաբան Արա Զոհրաբյանը 2013  թվականի սեպտեմբերի 14-ին ընտրվեց Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ, հոկտեմբերի 4-ին էլ ստանձեց իր լիազորությունները: Նրա խոսքով` ինքը երբևէ Ձմեռ պապիկից չի խնդրել իրեն Փաստաբանների պալատի նախագահ դարձնել, քանի որ այն չի մտել Ձմեռ պապիկի լիազորությունների մեջ:

Պարոն Զոհրաբյան իսկ եղե՞լ է մի ցանկություն, որը Ձմեռ պապիկն իրականացրել է:

– Ձմեռ պապիկին հավատացել եմ շատ փոքր տարիքում։ Իմ բոլոր բարի ցանկություններն իրագործել է միայն Աստված պապիկը։

-Սովորաբար հիշողություններով լի Ամանոր առաջինը մտաբերում են բանակում անցկացրած ամանորները: Դուք ի՞նչ ամանորյա հիշողություններ ունեք բանակային տարիներից:

– Ամանորը բանակում յուրահատուկ ձևով էինք նշում՝ առանց ընտանիքի անդամների, բայց ընկերներով շրջապատված։ Շատ ուրախ էր անցնում։  Հիմա էլ բանակային ընկերներով հաճախ ենք հավաքվում։

-Ամանորը հայերի համար ընտանեկան տոն է: Ձեր ընտանիքում կա՞ որևէ սովորություն ամանորյա տոները յուրովի նշելու:

– Ամանորն ինձ համար էլ է ընտանեկան տոն, և ես այն միշտ անցկացրել եմ ընտանիքիս հետ, բացի բանակային երկու տարիներից։

-Իսկ Ձեր որդիներն ի՞նչ են ուզել այս տարի Ձմեռ պապիկից:

– Մեր ժամանակ այդքան խաղալիքների տեսականի չկար, իսկ հիմա.. Մոլնյա Մաքվինի և նրա ընկեր-մեքենաների հերթական մոդելները։

-Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ի՞նչ կցանկանա, որ 2014 թվականը բերի իր հետ:

– Ցանկանում եմ, որ 2014 թվականը դառնա փաստաբանների վերելքի տարի։ Արդարադատության համակարգի նկատմամբ վստահության բարձրացման տարի և ընդհանրապես հավատի վերականգնման տարի։

 

Նունե Հովսեփյան

Լուսանկարը` Արա Զոհրաբյանի անձնական արխիվից

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել