Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Դատավոր Վլադիմիր Գրիգորյանը հիշեց նախագահին տված իր երդման մասին

Ջրծաղիկով հիվանդ զինվոր Հայկ Խաչատրյանի մահվան գործով այսօր Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վլադիմիր Գրիգորյանը հրապարակեց որոշում դատաքննությունը վերսկսելու մասին:
Գործով մի քանի դատական նիստ առաջ պաշտպանյալները  միջնորդել էին իրենց պաշտպանյալների նկատմամբ  կիրառել 2013 թվականին ԱԺ ընդունած համաներման ակտը և կարճել քրեական գործի վարույթը:
Դատարանը հայտնեց, որ պաշտպանական կողմի միջնորդության վերաբերյալ տուժող կողմը կարծիք չի հայտնել և այդ առումով չփարատված կասկածներ կան. տուժողի իրավահաջորդ Մովսես Խաչատրյանն ու նրա ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանն արդեն երկու դատական նիստի չեն ներկայանում դատական նիստերին:
Դատարանը պաշտպանական կողմի միջնորդությունը պատճենել է, ուղարկել տուժող կողմին կարծիք արտահայտելու համար, սակայն պատասխան չի ստացել:
Պաշտպան Լևոն Պողոսյանը դժգոհեց դատարանի որոշումից՝ նշելով, որ հնարավոր է այն բողոքարկեն: Ի պատասխան պաշտպանի խոսքի՝ դատավոր Վլադիմիր Գասպարյանը հայտեց, որ դա կողմի իրավունքն է. ինքը հանրապետության նախագահին երդում է տվել հարգել օրենքը:
Հաջորդ դատական նիստը նշանակելիս դատավորը սեփական նախաձեռնությամբ խնդրեց այն նշանակել հունվար ամսին՝ հաշվի առնելով, որ դեկտեմբերի 30-ին լրանում է մահացած զինվոր Հայկ Խաչատրյանի մահվան 2-րդ տարելիցը: Կողմերը չառարկեցին:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 15-ին:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի` ՀՀ ՊՆ N զորամասի նյարդաբանական բաժանմունքի պետ, կոչումով փոխգնդապետ Մինաս Մկրտչյանին և ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար` Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ,կոչումով գնդապետ Միքայել Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 376 հոդվածի 1-ին մասով` անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, ինչի հետևանքով 2011 թվականի դեկտեմբերի 30-ին ջրծաղիկից մահացել է ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Խաչատրյանը:
Նունե Հովսեփյան
Իրավաբան.net
  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել