«Մի օր պետք է բացենք մեր աչքերը». նախկին դատավորը` ՄԻՊ-ի զեկույցի մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը ՄԻՊ-ի արտահերթ զեկույցի վերաբերյալ զրուցել է նախկին դատավոր Պարգև Օհանյանի հետ: 

Թերթի լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք զեկույցը, որտեղ խոսվում է դատական համակարգում գործող կոռուպցիոն մեխանիզմների, ապօրինությունների և երկակի ստանդարտների կիրառմանը մասին, նորություն է դատական համակարգում, որ միայն հիմա է այդ մասին բարձրաձայնվում, նախկին դատավորը պատասխանել է. «Իհարկե, նոր չէ, վերջապես ինչ-որ մի օր պետք է ասվեր, մի օր պետք է բացենք մեր աչքերը։ Համեմատությունս գուցե այն չէ, բայց Թուրքիայում մարդիկ հարյուր տարի ծպտված ապրել են՝ մուսուլմանացած, քրդացած։ Հիմա արթնանում են՝ չեն վախենում։ Փորձում են, արդեն չեն կարողանում։ Գուցե մենք էլ այսպես նայենք այդ հարցին»։

«Բնականաբար, իշխանական թևին սա չպետք է ձեռք տա և կասեն՝ այսպես չի լինի, դու փաստեր պետք է ասես, այլապես զրպարտում ես։ Դե գործ հարուցեք՝ ՄԻՊ-ին դատեք, խայտառակ արեց մեզ… եթե սուտ է։ Վերջը պե՞տք է փորձ անենք ցեխից դուրս գալու։ Հարցն այն է, որ միայն դատական իշխանությունը կոռումպացվածչէ, ամբողջ իշխանությունն է կոռումպացված։ Ընդհանրապես կոռուպցիան, վերջին հաշվով, կաշառք չէ։ Եկեք չմոռանանք, որ «կոռուպցիա» թարգմանաբար նշանակում է «ծախվածություն կաշառքով», որը վերաբերում է բոլոր պաշտոնատար անձանց», – ասել է նախկին դատավորը։

Շարունակությունը կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Լուսանկարը` aravot.am

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել