Դատախազությունը Սերժ Սարգսյանի 100 հատ դիմանկար է պատվիրել. «Հայկական ժամանակ»

ՀՀ նորանշանակ դատախազ Գևորգ Կոստանյանը որոշել է «սերժապատել» ՀՀ դատախազությունը: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

«Այս տարվա նոյեմբերի 12-ին նրա գլխավորած ՀՀ դատախազությունը պայմանագիր է կնքել  «Տիգրան Մեծ հրատարակչություն» ՓԲԸ-ի հետ, ըստ որի, վերջինս պետք է Սերժ Սարգսյանի 100 հատ դիմանկար մատակարարի դատախազությանը: Այս փաստը ուշագրավ է նրանով, որ Գևորգ Կոստանյանը գլխավոր դատախազի պաշտոնին նշանակվել է հոկտեմբերի մեկին և դրանից հետո 100 դիմանկարների գնումը դատախազության իրականացրած միակ գործարքն է «Մեկ անձից իրականացվող գնումներ» տողով»,- գրում է թերթը` հավելելով, որ ընդհանրապես մեկ անձից կատարվող գնումները  իրականացվում են այն ժամանակ, երբ կարիք կա անհետաձգելի գործարք անել:

Մանրամասները կարդացեք «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել