Նորություններ

Երևան- Մեղրի ավտոճանապարհից 4 արագաչափ է «անհետացել». «Ժամանակ»

Երեւան-Մեղրի ավտոճանապարհին օգոստոս ամսին ևս արագաչափեր տեղադրվեցին, ինչը քաղաքացիների կողմից մեծ ոգևորությամբ ընդունվեց, քանի որ դա արագընթաց մայրուղի է, և վթարներն այդ ճանապարհին անխուսափելի էին։ Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը:

«Ամենաշատ վթարները լինում էին հայտնի «քյարքիի» ոլորաններում, որտեղ ևս արագաչափ էր տեղադրված։ Սակայն արդեն մի քանի օր է՝ մայրուղու վրա տեղադրված արագաչափերից 3-4-ը հանված է, իսկ տեղում միայն դատարկ սյուներն են։
Վարորդների խոսքով՝ արագաչափերը հանելու հիմնական պատճառն այն է, որ դրանք մայրուղիների վրա եկամտաբեր չեն։ Մեկ-երկու անգամ այնտեղով անցնելով՝ վարորդներն ավելի զգուշավոր են դառնում, և այլևս «նկարվելու» ու տուգանք վճարելու վտանգը գրեթե զրոյի է հավասարվում։ Փոխարենը, վարորդների խոսքով, մայրուղիներից հանված տեսախցիկները տեղադրվում են քաղաքում, նույնիսկ ամենաանհավանական փողոցներում, որտեղ ամեն օր հսկայական տուգանքներ են գրանցվում, ինչը, բնականաբար, ավելի եկամտաբեր է»,- նշում է թերթը։

Ճանապարհային ոստիկանությունից տեսանկարահանելու միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի արձանագրման բաժանմունքի պետ էդուարդ Բազիկյանը «Ժամանակին» պարզաբանել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհից 4 արագաչափ է հանվել՝ վերանորոգման նպատակով։

Թեմայի վերաբերյալ այլ մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Իրավաբան.net

 

  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել