Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Վարդան Պետրոսյանի պաշտպանը դիմել է մարդու իրավունքների հանձնակատարին Եվրոպայում

«Ես դիմել եմ մարդու իրավունքների հանձնակատարին եվրոպայում և ներկայացրել դատարանի կողմից կատարված ապօրինությունները»,-լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:

Նա նշեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ ցուցաբերվել է անմարդկային վերաբերմունք. «Ես դիմել եմ նաև ՄԻՊ-ին  և ներկայացրել այն փաստեր, որոնք ապացուցում են, որ Վարդան Պետրոսյանի նկատմամբ ցուցաբերվել է անմարդկային վերաբերմունք: Նրա առողջական վիճակը չի ներում, որպեսզի վերջինս ներգրավվի դատավարական գործողությունների, բայց նրան ներգրավել են»:

Հիշեցնենք, որ քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Վարդան Պետրոսյանի խափանման միջոց կալանքը փոփոխելու պաշտպանի բողոքը:

 

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել