Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Շանթ Հարությունյանն անհանգստացած է հոգեբուժարանում իր անվտանգության համար

Այսօր Օմբուդսմենի խորհրդականը այցելել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվող և դեռևս հոգեբուժարան չտեղափոխված Շանթ Հարությունյանին:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԻՊ գրասենյակը:

Ըստ տարածված հաղորդագրության՝ առանձնազրույցի ընթացքում Շանթ Հարությունյանի վարքագիծը հանգիստ էր, որևէ բողոք չի ներկայացրել ներկա իրավիճակից: Սակայն Շանթ Հարությունյանը  մտահոգություն է հայտնել հոգեբուժարանում իր նկատմամբ հնարավոր սադրանքների վերաբերյալ, ինչպես նաև ընդգծել է իր անվտանգության ապահովման անհրաժեշտությունը` հաշվի առնելով նաև իր` նախկինում իրավապահ մարմինների աշխատակից լինելու հանգամանքը: Օմբուդսմենի խորհրդականին խնդրել է հոգեբուժարան տեղափոխման առաջին իսկ օրից տեսակցել իրեն՝ հնարավոր խնդրահարույց հարցերն ուշադրության տակ պահելու նպատակով:

Պաշտպանի հանձնարարությամբ արդեն նախապատրաստվել է պաշտոնական գրություն Շանթ Հարությունյանի անվտանգության ապահովման միջնորդությամբ:

Պաշտպանը հետևողական է լինելու, որպեսզի  հոգեբուժարանում ապահովվի Շանթ Հարությունյանի անվտանգությունը, իսկ Պաշտպանի ներկայացուցիչները պարբերաբար  կայցելեն նրան:

Լուսանկարը՝  hetq.am-ի

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել