Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Ազատամարտիկի փաստաբանը խնդրել է իրեն ժամանակ տրամադրել

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործը քննող քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան ազատամարտիկի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը երկու ամսով երկարացնելու համար:

 Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյեթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր պետք է տեղի ունենար նշված միջնորդության քննությունը: Սակայն կայանալիք դատական նիստը հետաձգվեց:

Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը Իրավաբան.net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ  ինքը հանդես է եկել միջնորդությամբ և ժամանակ խնդրել դատարանից իր առարկությունները ներկայացնելու համար: Դատարանը բավարարել է պաշտպանի միջնորդությունը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա վաղը ժամը 11:05-ին:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել