Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Նախագահի հանձնարարականը կոնկրետ Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը փոխելու մասին չէ. դատախազության պարզաբանումը

Վարդան Պետրոսյանի խափանման միջոցի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության պարզաբանումը որոշ զանգվածային լրատվամիջոցների կողմից ընկալվել և ներկայացվել է, որպես Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարական՝ կոնկրետ Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը փոխելու մասին: Թյուրըմբռնումից խուսափելու համար ներկայացնում ենք մեջբերում Հանրապետության Նախագահի մամուլի խոսնակի և ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրություններից.
Նախագահի մամուլի խոսնակի պատասխանը PANORAMA.am-ի հարցին.

<<ՀՀ Նախագահը իրավասու չէ միջամտել որևէ կոնկրետ դեպքով իրականացվող իրավական գործընթացներին, այդ թվում` Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանքի ընտրության կամ դրա դատական ստուգման ընթացակարգերին: Միևնույն ժամանակ նկատի ունենալով ընդհանրապես կալանքների կիրառման հետ կապված առկա մտահոգությունները, Հայաստանի Հանրապետության Նախագահը այս խափանման միջոցի կիրառման օրենսդրական և գործնական հիմնահարցերին ևս մեկ անգամ անդրադառնալու անհրաժեշտություն է տեսնում>>:

ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրություն.

<<Հանրապետության Նախագահի կողմից տրվել է հանձնարարական՝ վերանայելու կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու օրենսդրական հիմքերն ու դիտարկելու գործնական այլընտրանքային միջոցների ներդրման հնարավորությունը` իրավակիրառ պրակտիկայի հստակեցման և այդ տեսակի խափանման միջոցների ընտրության հիմքերի որոշակիության և կանխատեսելիության հիմնավորմամբ, որի ուղղությամբ դատախազության կողմից արդեն իսկ իրականացվող միջոցառումների վերաբերյալ հանրությունը ժամանակին կիրազեկվի>>: 

ՀՀ գլխավոր դատախազությունը ևս մեկ անգամ պարզաբանում է, որ Հանրապետության Նախագահի հանձնարարականը վերաբերվում է ոչ թե մասնավոր գործի, այլ՝ ընդհանրապես կալանքների կիրառման հետ կապված առկա մտահոգություններին, խափանման միջոցի կիրառման օրենսդրական և գործնական հիմնահարցերին:

 

Դատախազություն

 

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել