Նորություններ

Գլխավոր դատախազության դուռը հրկիզողին համաներմամբ ազատեցին. «Ժամանակ»

Օրեր առաջ սկսվեց և ավարտվեց ՀՀ գլխավոր դատախազության դուռը հրկիզած Խաչատուր Ղալեչյանի գործի դատավարությունը և ամբաստանյալը համաներմամբ ազատ արձակվեց: Այս մասին գրում է «Ժամանակը»:

Հիշեցնենք, որ նա ուրիշի գույքը վնասելու դիտավորությամբ աշխատանքային ժամից հետո հանրավտանգ եղանակով իր հետ բերած դյուրավառ հեղուկով լի բանկայով հարվածել է գլխավոր դատախազության վարչական շենքի երկրորդ մուտքի փայտե քառափեղկ դռանը և դրա վրա տեղադրված ճաղավանդակին։ Ապակե բանկան կոտրվել էր։ Թափված դյուրավառ հեղուկը հրկիզելու միջոցով Ղալեչյանն այրել էր գլխավոր դատախազության երկրորդ մուտքի դռան մի հատվածը՝ գլխավոր դատախազությանը պատճառելով 37 հազար 550 դրամինյութա կան վնաս:

Դատական գործի մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել