Նորություններ

«Բուրգի» դատը սկսվում է. «Ժողովուրդ»

Վաղը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կմեկնարկի պաշտոնատար անձանց անուն­ներն օգտագործելով խոշոր չափերի գումարներ հափշտակելու կամ հայտ­նի ֆինանսական բուրգի գործով դատավարությունը (նախագահող դատա­վոր՝ Գագիկ Պողոսյան)։ Այս մասին հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը:

«Այս գործի շր­ջանակներում հիշատակվում են ոստի­կանության նախկին և ներկա բարձ­րաստիճան պաշտոնյաների անուններ։ Հիշեցնենք, որ Ա. Անդրեասյանին մե­ղադրանք է առաջադրվել Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի, Երևանի նախկին ոստիկա­նապետ Ներսես Նազարյանի, վերջի­նիս որդու՝ Երևան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սե­փականատեր Արմեն Նազարյանի անունները շահարկելու միջոցով տար­բեր քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերով գումարներ և ան­շարժ գույք հափշտակելու համար։ Ինչպես երեւում է, բուրգի շատ ան­դամներ խնամքով շրջանցվել են նախաքննությունը վարող Հատուկ քննչա­կան ծառայության կողմից»,- գրում է թերթը։

 

Մանրամասները օրաթերթի այսօրվա համարում

Իրավաբան.net

  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել