Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Էդգար Ղուկասյանի և Վարդան Պետրոսյանի տարբերության մասին

Նաիրիի քննչական բաժնում քննվող թիվ 46106413 քրեական գործով 01.10.2013թ.-ին գրավով ազատ արձակեցին Էդգար Ղուկասյանին: Սույն գործով ես հանդիսանում եմ տուժողի ներկայացուցիչը, որի վնասը չի վերականգնվել մեղադրյալի կողմից: Սակայն, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր` Վ. Մկրտչյանը 700 000 ՀՀ դրամ գումարի դիմաց կալանավորումը փոխարինել է գրավով:

Ես գրավոր բողոքեցի դատախազություն, թէ ինչ հիմքով են մեղադրյալին ազատ արձակել, եթե նա բացարձակ չի հատուցել տուժողի կրած վնասները, ՀՀ Գլխավոր դատախազությունը և Կոտայքի մարզի դատախազությունը ինձ գրավոր հայտնեցին` որ կալանքից գրավով ազատելը թույլատրելի է, եթե հայտնի է մեղադրյալի անձը, նա ունի մշտական բնակության վայր և չի թաքնվել վարույթն իրականացնող մարմնից:

Հարց է ծագում, ինչու է նույն շրջանի դատախազությունը նույն հիմքերը չօգտագործեց Վարդան Պետրոսյանի կալանքի դեպքում…

 

Փաստաբան Լիանա Բալյանի հրապարակումը ARMENIAN LAWYERS ֆեյսբուքյան խմբում

 

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել