Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Շանթ Հարությունյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել. գործի մանրամասները

Ինչպես տեղեկացրել էինք` նոյեմբերի 5-ին, ոստիկանություն բերման էր ենթարկվել 38 անձ, որոնցից 20-ը ձերբակալվել էին:

Ձերբակալվածներից Ավետիս Ավետիսյանի, Լիպարիտ Պետրոսյանի, Արմեն Հովհաննիսյանի, Վարդան Վարդանյանի, Միսակ Առաքելյանի, Ալբերտ Մարգարյանի, Անուշավան Գրիգորյանի և Մկրտիչ Հովհաննիսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեակյան օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով և նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ձերբակալվածներից ևս 6-ի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը. Հարությունյան Շանթ (ՀՀ քր. օր.-ի 316 հոդվ. 2-րդ մաս), Հարությունյան Հայկ (ՀՀ քր. օր.-ի 316 հոդվ. 2-րդ մաս), Մկրտչյան Դավիթ (ՀՀ քր. օր.-ի 316 հոդվ. 2-րդ մաս), Պետրոսյան Տիգրան (ՀՀ քր. օր.-ի 316 հոդվ. 1-ին մաս), Պողոսյան Ալեք (ՀՀ քր. օր.-ի 316 հոդվ. 1-ին մաս), Մնացականյան Սևակ (ՀՀ քր. օր.-ի 316 հոդվ. 1-ին մաս):

Ձերբակալվածներից մնացած 6-ը ազատ են արձակվել` Տերտերյան Աշոտ, Հովիկյան Մանուկ, Մխիթարյան Արման, Մխիթարյան Մխիթար, Ղազարյան Հովհաննես, Մկրտչյան Վահե:

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում նախաքննությունը շարունակվում է:

Այս մասին Իրավաբան.net-ին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Իրավաբան.net 

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել