Նորություններ

Կանազի միջադեպով 2 զինվորի նկատմամբ քրեական գործ է հարուցվել. «Ժողովուրդ»

Նոյեմբերի 2-ին Կանազի կայազորա­յին կլինիկական հոսպիտալում ծեծի են­թարկված Դավիթ Մարկոսյանին նոյեմ­բերի 5-ին Մուրացանի հոսպիտալից տե­ղափոխվել են Կանազի հոսպիտալ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այս մա­սին ասել է զինվորի հայրը՝ Սամվել Մարկոսյանը:

Թերթին հաջողվել է զրուցել Դավիթի հետ: Վերջինս ասել է, որ ինքն ու Արոն այս պահին գտնվում են Կանազի հոսպիտալում, իսկ Արշակն ու Ռազմիկը՝ ռազմական ոստիկանության մեկուսարանում: «Արոն այստեղ անկող­նային պառկած Է: Մեզ ասել են, որ Արշակի ու Ռազմիկի վիճակը շատ վատ է, իրենք ուզում են դուրս գալ մեկուսարա­նից, բայց թույլ չեն տալիս, որ վերադառ­նան հոսպիտալ: Քրեական գործ են հարուցել միայն Արշակի ու Ռազմիկի դեմ»,-պատմել է Դավիթը՝ նշելով, որ ին­քը երեկ մեծ աղմուկ է բարձրացրել: 

Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում:

 

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել