Նորություններ

Փաստաբանները ՁՊՎ-ի առաջ շվարած կանգնած են. «Հրապարակ»

Այսօր, օրվա երկրորդ կեսին, կհստակեցվի նոյեմբերի 5–ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախման հետեւան­քով ձերբակալված 20 անձանց կարգավիճակը։ 72 ժամը լրանալուց հետո պարզ կդառնա, թե նրանցից քանիսն ազատ կարձակվի, իսկ քա­նիսի նկատմամբ կկիրառվի խա­փանման այլ միջոց, այդ թվում՝ կա­լանք։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:

«Երեկ ևս նրանց այցելել են ձերբակալված անձանց պահման վայրում դիտորդական առաքելու­թյուն իրականացնող խումբը, օմբուդսմենի գրասենյակից, փաստա­բաններ։ Դիտորդական խմբի ան­դամ Սուրեն Իսկանդարյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ շատ քիչ ձերբակալված է առանց պաշտ­պանի մնացել։ Նրանք բոլորին հոր­դորել են օգտվել գոնե հանրային պաշտպանի ծառայություններից»,- գրում է թերթը։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել