Նորություններ

ՊՆ- ի հայտարարությունը գերի ընկած զինվոր Հակոբ Ինջիղուլյանի մասին

Հայաստանի Հանրապետությունը մշտապես հետամուտ է լինում իր ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանը: Մասնավորապես՝ ՀայաստանիՀանրապետության Սահմանադրությամբ նախատեսված է 1948թ. դեկտեմբերի 10-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով սահմանված իրավունքների ուազատությունների ամբողջ շրջանակը:

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 13-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի տեղաշարժվելու և բնակության վայր ընտրելու ազատությանիրավունք յուրաքանչյուր պետության սահմաններում, ինչպես նաև իրավունք ունի ցանկացած երկրից, այդ թվում՝ իր երկրից հեռանալու և իր երկիր վերադառնալու իրավունք:

Իսկ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 25-րդ հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոքունի Հայաստանի Հանրապետության տարածքում ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունք: Յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետությունից դուրսգալու իրավունք: Յուրաքանչյուր քաղաքացի և Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետությունվերադառնալու իրավունք:

Հայկական կողմը կրկին երաշխավորում է, որ ս.թ. օգոստոսի լույս 8-ի գիշերը տեղանքում չկողմնորոշվելու պատճառով շփման գիծը հատած, դրա հետևանքովադրբեջանական զորքերի վերահսկման գոտում հայտնված և վերջիններիս կողմից գերեվարված Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի:

ԿԽՄԿ-ին խնդրվում է Ադրբեջանում գերեվարված հայ զինվորին փոխանցել, որ տուն վերադառնալուց հետո նա ամբողջ ծավալով կկարողանա օգտվել իր իրավունքներից՝շարունակելով մշտապես բնակվել Հայաստանում կամ մշտական բնակության տեղափոխվելով երկրորդ, երրորդ կամ նույնիսկ՝ չորրորդ երկիր:

Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել