Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Դերասան Վարդան Պետրոսյանին կձերբակալեն. հաստատում է ոստիկանությունը

ՀՀ ոստիկանության Նաիրիի քննչական բաժնում, որտեղ ընթանում է  Եղվարդ-Երեւան ավտոճանապարհին  տեղի ունեցած ողբերգական վթարի նախաքննությունը, որոշում է կայացվել ձերբակալել վթարի մասնակից`  դերասան Վարդան Պետրոսյանին:

Այս տեղեկությունը Իրավաբան.net-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին  լրատվության բաժնից

Հիշեցնենք, որ վթարը տեղի էր ունեցել Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում: Բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշով եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշով ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, այդ թվում`  Վարդան Պետրոսյանը: «ՎԱԶ 2121» մակնիշի մեքենայի ուղեւորներից Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները մահացել էին: Դեպքի առթիվ ոստիկանության Նաիրիի բաժնում հարուցվել էր քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

 

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել