Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Վոլոդյա Ավետիսյանի ընկերներն աջակցում են ազատամարտիկին հենց կալանավայրի դիմաց

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնող խումբը, ազատամարտիկների հետ միասին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց ակցիա էին կազմակերպել:

«Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնող խմբի ղեկավար Գագիկ Սարուխանյանը իր ելույթի ժամանակ նշեց, որ այստեղ գալու նպատակը իրենց ազատամարտիկ ընկերոջը գոտեպնդելն է. «Եկել ենք այստեղ ասելու, որ Վոլոդյայի արած գործը ճիշտ էր, իսկ կալանավորումը՝ ապօրինի: Նա անհապաղ պետք է ազատ արձակվի: Մենք խոստացել ենք և ևս մեկ անգամ հայտատարում ենք, որ պայքարը շարունակվելու է. անելու ենք ամեն ինչ՝ այս գործով իշխանություններին մշտապես լարվածության մեջ պահելու համար»:

Վերջինիս խոսքով՝ Վոլոդյա Ավետիսյանին կալանավորելով իշխանություններն անցել են բոլոր սահմանները. «Մենք գտնվում ենք մի վայրում, որտեղ խեղվել են հազարավոր ճակատագրեր, կործանվել են ընտանիքներ: Իհարկե, նման վայրերն անհրաժեշտ են, որպեսզի դատապարտման արժանի մարդիկ կրեն իրենց հասանելիք պատիժը, սակայն շատերն այստեղ են անարդարացի՝ շինծու մեղադրանքների արդյունքում: Վոլոդյան նրանցից մեկն է: Մարդ, ով արցախյան ազատամարտի հերոս է և իր գիտակցական կյանքը նվիրել է հայոց պետականությանը՝ գտնվում է այս պատերի ներսում»:

Խոսելով ազատամարտիկին առաջադրված նոր մեղադրանքի մասին՝ խարդախության փորձ, Գագիկ Սարուխանյանը հայտնեց, որ դա արվել է միայն մի նպատակով. «Այդ քայլով իշխանությունները փորձել են այնպես անել, որ մեր ընկերը համաներմամբ ազատ չարձակվի, քանի որ նախագահի հայտարարած համաներումը տարածվում էր նաև նրա վրա»:

«Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնող խմբի ղեկավարը Իրավաբան.net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նման ակիցաներն ունենանլու են շարունակական բնույթ. «Կարծում եմ, որ նման ակիցաները միանշանակ կտան իրենց արդյունքը: Պետք չէ հուսալքվել, պետք է պայքարել: Իհարկե, այսօր շատերը կան, ովքեր հիասթավել են և չեն պայքարում որևէ հարցի համար՝ մտածելով, որ այն դրական լուծում չի ստանա, բայց մենք պայքարելու ենք մինչև մեր ընկերը ազատ կարձակվի»:

«Մենք բոլորս եկել ենք այստեղ մի պարզ պատճառով. մեր մարտական ընկերը, ով մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին, այսօր շինծու մեղադրանքովդատապարտված է և գտնվում է այս պատերի ներսում: Մենք այստեղ ենք քաջալերոլու ոչ միայն մեր ընկրեոջը, այլ նաև այն տղաներին, ովքեր դատապարտվել են շինծումեղադրանքներով»,- իր ելույթի ժամանակ հայտարարեց Վոլոդյա Ավետիսյանի մարտական ընկեր Կարեն Մելիքբեկյանը:

Նրա խոսքով՝ շատերը առողջական խնդիրների պատճառով չկարողացան միանալ այս ակցիային. «Մեզ գաղափարակից շատ տղաներ կան, ովքեր հաշմանդամ են և այդ իսկպատճառով չկարողացան միանալ մեզ այստեղ: Բայց նրանք մեզ հետ են: Վոլոդյա Ավետիսյանն այն մարդն է, ով բարձրացրեց ազատամարտիկների սոցիալական խնդիրներիհարցը և դրանք ներկայացրեց Կառավարությանը: Դրա համար էլ այսօր այստեղ է»:

Ելույթի խոսքով հանդես եկան նաև ակիցայի մյուս մասնակիցները, որից հետո վեջիններս շարժվեցին Նուբարաշեն ՔԿԸ-ի այն հատվածը, որտեղ գտնվում է Վոլոդյա Ավետիսյանը՝ հույս ունենալով, որ գուցե իրենց ձայնը լսելի լինի կալանավորված ազատամարտկի համար:

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակություն կատարելու մեջ, ավելի ուշ նաև խարդախության փորձ կատարելու համար:

Արև Ավագյան

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել