Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին նոր մեղադրանք է առաջադրվել

ՊՆ քննչական մարմինը ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին նոր մեղադրանք է առաջադրվել խարդախության փորձ կատարելու համար:

Այս տեղեկությունը Իրավաբան.net-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց վերջինիս պաշտպան Արա Զաքարյանը:

Առաջադրված նոր մեղադրանքի արդյունքում հնարավոր է ազատամարտիկի նկատմամբ համաներման ակտ չկիրառվի. «Մեղադրանքը հենց այդ նպատակով է առաջադրվել: Իշխանությունները լավ էին գիտակցում, որ Վոլոդյան Ավետիսյանին պետք է համաներմամբ ազատ արձակեն: Դրա համար գերադասեցին գնալ այս ճանապարհով՝ նոր մեղադրանք առաջադրեն,  որպեսզի համաներումը տվյալ պահին կիրառելի չլինի»:

Արա Զաքարյանի կարծիքով՝ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին  առաջադրված երկու մեղադրանքներն էլ շինծու են:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել