Նորություններ

ՃՈ պետը՝ Երվանդ Ենգիբարյանի մահվան մասին

Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանը դերասան Երվանդ Ենգիբարյանի մահվան մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Հոկտեմբերի 22-ին ժ.05:00-ի սահմաններում հերթապահ մասից տեղեկացա, որ հերթական ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Միասնիկյանի պողոտայում խոշոր ավտովթարի հետևանքով վարորդը տեղում մահացել էր: 
Անբացատրելի մեծ էր ցավս, երբ տեղեկացա, որ խոսքը երիտասարդ սիրված դերասան Երվանդ Ենգիբարյանի մասին է: Ընդամենը 30 տարին դեռ նոր բոլորած այդ կենսախինդ երիտասարդը որքան ծրագրեր, նպատակներ, երազանքներ թողեց անկատար: 
Խորը վշտով ցավակցելով դերասան Երվանդ Ենգիբարյանի հարազատներին, մտերիմներին, ընկերներին, գործընկերներին, երկրպագուներին և ողջ հայ ժողովրդին, կոչ եմ անում սթափվել, զերծ մնալ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցի ղեկին նստելուց, լինել զգոն:
Հարգելի հայրենակիցներ, այն ինչը որ մեր ձեռքում է՝ պահպանել սեփական կյանքը, գոնե դա եկեք անենք:

Լուսանկարը՝ armenpress.am

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել