Նորություններ

Անտարբերության զոհերը

Շուրջ 8 ամիս Արարատի մարզի Նոյակերտ համայնքում տանը միայնակ իրենց գոյությունն են պահպանում 5 անչափահաս երեխաները` 3 -ամյա Նարեկը, 4- ամյա Սուսիկը, 8- ամյա Գարիկը, 10 -ամյա Գոհարը: Նրանց մասին հոգ է տանում իրենց 15-ամյա քույրը` Պայծառը: Երեխաների մայրական տատիկի` Օֆիկ Մանուկյանի ներկայացմամբ երեխաների «մայրը»` Լիանա Մանուկյանը, 2013թ. մարտ-ապրիլ ամիսներից, երեխաներին ասելով, թե «գնում եմ կով կթելու», իր հետ վերցրել է 8 ամսական նորածնին ու 12 -ամյա Գոռին, լքել է անչափահաս երեխաներին ու մեկնել գյուղից` հայ փոստի աշխատակցին արգելելով նպաստի գումարն այլ անձի տալ:

Օֆիկ Մանուկյանը հնարավորություն չունի երեխաներին խնամելու, քանի որ անձամբ խնամքի կարիք է զգում: Վերջինիս խոսքով կարողանում է օրեկան ընդամենը մեկ հացով կերակրել երեխաներին: Իսկ այս 8-9 ամիսների ընթացքում երեխաները պատկան մարմիններից ոչ մի ուշադրության չեն արժանացել` չնայած բոլորն էլ տեղյակ են եղել դեպքի մասին:
Միայն դպրոցիցն է մեկ անգամ ահազանգ անչափահասների տեսուչ ոստիկանության լեյտենանտ Սահակ Սահակյանին երեխաների դպրոց չհաճախելու մասին:

Նշենք, որ երեխաների 16- ամյա քույր Հրաչուհի Մանուկյանը 2011 թ-ին մահացել էր հոսանքահարումից, որը կրկին անուշադրության հետևանք էր:
Հարևանուհի Լորետայի ներկայացմամբ երեխաները ինչքան էլ քաղցած լինեն, երբեք հաց չեն մուրում, սակայն իր տված ուտելիքից չեն հրաժարվում:
Երեխաների կենսաբանական հայրը` Արմեն Հորդաքյանը, համագյուղացիների պնդմամբ հարբեցող է և երեխաների խնամքով չի զբաղվում: Այնինչ գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Մանվել Սարգսյանը նշեց, որ բազմիցս դրամական օգնություն են հատկացրել Լիանա Մանուկյանին, սակայն գումարները ծախսվել են ոչ երեխաների կենսական կարիքները բավարարելու նպատակով:
Նկարահանում կատարելու ժամանակ գյուղ եկավ անչափահասների տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Սահակ Սահակյանը: Նա հավաստիացրեց, որ հնարավորության սահմաններում երեխաներին կապահովեն օթևանով ու խնամակալով:

Հանրային թղթակից` Տիգրան Մաթևոսյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել