Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Հրապարակվեց Քեմբրիջի շրջանավարտի և նրա ընկերների գործով դատավճիռը

Րոպեներ առաջ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Վահե Խալաթյանի նախագահությամբ հրապարակեց Քեմբրիջի շրջանավարտ Արամ Մուղալյանին, Ռոբերտ Փիլոյանին, Գագիկ Առաքելյանին և Արթուր Քլյանին առաջադրված մեղադրանքով դատավճիռը:

 

Արամ Մուղալյանին դատարանը ճանաչեց մեղավոր առաջադրված մեղադրանքներում և հանցագործությունների համակցությամբ դատապարտվեց ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամկետով, ապա կիրառեց համաներում և ազատ արձակեց դատական նիստերի դահլիճից:

 

Ռոբերտ Փիլոյանին առաջադրված մեղադրանքներով դատարանը ճանաչեց մեղավոր և պատիժների մասնակիորեն գումարմամբ դատապարտեց ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամկետով, ապա կիրառելով համաներում՝ ազատ արձակեց դատական նիստերի դահլիճից:

 

Գագիկ Առաքելյանին դատարանը դատապարտեց ազատազրկման 1 տարի 1 ամիս ժամկետով, ապա կիրառելով համաներում՝ ազատ արձակեց դատական նիստերի դահլիճից:

 

Արթուր Քլյանին  դատարանը դատապարեց ազատազրկման 1 տարի 1 ամիս ժամկետով, ապա կիրառելով՝ համաներում ազատ արձակեց դատական նիստերի դահլիճից:

 

Հիշեցնենք, որ Քեմբրիջի շրջանավարտ Արամ Մուղալյանը, Ռոբերտ Փիլոյանը, Գագիկ Առաքելյանը մեղադրվում են Արմավիրի մարզի Նորապատ գյուղի բնակիչ Սիաբանդ Խուդոյանին պատկանող խոտի դեզի ոչնչացման փորձ կատարելու և խուլիգանության հոդվածներով, իսկ Արթուր Քլյանը` միայն խուլիգանության: Երիտասարդները չեն ընդունում առաջադրված մեղադրանքները:

Մանրամասները և տեսանյութերը շուտով:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  

Նունե Հովսեփյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել