Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Վերաքննիչ քրեական դատարանից սպասումներն այսօր շատ են. ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի մարտական ընկերներն այնտեղ են

Այս պահի դրությամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում անցկացվում է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանի ներկայացրած բողոքի քննությունը:

Ներկայացված բողոքով պաշտպանը պահանջում է ազատամարտիկի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխել:

Քանի որ գործը գտնվում է դեռևս նախաքննության փուլում, այդ իսկ պատճառով բողոքի քննությունն իրականացվում է դռնփակ ընթացակարգով:

Դատարանի դիմաց են հավաքվել Վոլոդյա Ավետիսյանի մարտական ընկերները և պարզապես քաղաքացիներ, ովքեր պահանջում են դատարանից արդար որոշման կայացում:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել