Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Սովետաշենի բանտում գտնվելու օրերին ծանոթացա Արամի հետ, երկու օր ապրեցինք նույն խցում. Քեմբրիջի Արամը հանցագործ չէ

Քեմբրիջի Արամը հանցագործ չէ

Վաղը ՀՀ գլխավոր դատախազությունում քննարկում է լինելու Նորապատ գյուղում «խոտի դեզը միտումնավոր ոչնչացնելու համար» 3 ձերբակալված երիտասարդների գործով։

Այսօր դատախազության մոտ էին Քեմբրիջի շրջանավարտ Արամ Մուղալյանի բարեկամներն ու ընկերները։ Նրանց խոսքերով՝ Արամը չէր կարող խուլիգանություն անել և խոտի դեզը հրկիզելու փորձ կատարել։

Սովետաշենի բանտում գտնվելու օրերին ծանոթացա Արամի հետ, երկու օր ապրեցինք նույն խցում:

Իսկապես տաղանդավոր, խոստումնալից երիտասարդ է՝ զերծ կրիմինալ հակումներից:
Արամը մեկ-մեկ կատակով ասում էր, թե նախանձում է ինձ, որ հեշտությամբ մերվում եմ հանցագործ աշխարհի ներկայացուցիչների հետ:

Իսկապես սիրտս ցավում է, որ ապագա մտավորականը, երազներ ունեցող մարդը պահվում է անազատության մեջ, ավելին՝ ապրում է մի միջավայրում, որտեղ գերակա է գողականը:

Հետո ասում են՝ վստահեք արդարադատությանը:

Գրառումը քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան էջից

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել