Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Ուզում ես տղիս գլուխն ուտե˚ս, պատասխան կտաս». ամբաստանյալի մայրը՝ դատախազին

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանը քիչ առաջ մերժեց ամբաստանյալ Ռոբերտ Փիլոյանի պաշտպաններ Մկրտիչ Դավթյանի և Էդուարդ Աղաջանյանի՝ կալանավորումն անազատության հետ կապ չունեցող խափանման միջոցով փոխելու միջնորդությունը:

Պաշտպանները միջնորդությունը հիմնավորել էին՝ նշելով, որ կալանավորման օրվանից Ռոբերտ Փիլոյանը գանգատներ ունի սրտի հետ կապված, իսկ կալանավորման ողջ ժամանակահատվածն ավելի բացասական է անդրադարձել նրա առողջական վիճակի վրա. նա սրտի շրջանի ցավերի և արյան ճնշման տատանումների պատճառով նույնիսկ չի կարողանում պառկած տեղից բարձրանալ: Պաշտպանները դատարանին էին ներկայացրել համապատասխան բժշկական փաստաթղթեր: Մեղադրական կողմը միջնորդել էր մերժել միջնորդությունը:

«Ուզում ես տղիս գլուխն ուտե˚ս, պատասխան կտաս»,- ի պատասխան մեղադրական կողմի դիրքորոշման՝ դատական նիստերի դահլիճից բղավեց Ռոբերտ Փիլոյանի մայրը՝ Մարինա Հակոբյանը:
Դատական նիստը շարունակվում է:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Փիլոյանին, Արամ Մուղալյանին և Գագիկ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ուրիշի՝ խոշոր չափերի հասնող գույքի ոչնչացման փորձ կատարելու և խուլիգանության, իսկ Արթուր Քլյանին խուլիգանության հոդվածներով: Վերջիններս չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

 

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել