Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Դատարանը հրապարակեց Արամ Մուղալյանի վերաբերյալ որոշումը

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանը քիչ առաջ մերժեց Քեմբրիջի շրջանավարտ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Արամ Մուղալյանին Ազգային ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյանի և Արտակ Դավթյանի կողմից տրված անձնական երաշխավորագրերով ազատ արձակելու վերաբերյալ պաշտպան Անդրանիկ Հակոբյանի միջնորդությունը:

Դատական նիստը շարունակվում է:

Հիշեցնենք, որ Արամ Մուղալյանին մեղադրանք է առաջադրվել ուրիշի՝ խոշոր չափերի հասնող գույքի ոչնչացման փորձ կատարելու և խուլիգանության հոդվածներով: Վերջինս չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել