Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Ակնկալիքների ակցիա` Արամ Մուղալյանին և ընկերներին աջակցելու համար. տեսանյութ

Այսօր Քեմբրիջի շրջանավարտ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Արամ Մուղալյանին և ընկերներին աջակցելու համար Երևանում կազմակերպվել էր պիկետ: Արամ Մուղալյանի մայրը` Վարդուհի Շափաղաթյանը, պիկետի ժամանակ Հայաստանի նորանշանակ դատախազ Գևորգ Կոստանյանին և Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին հասցեագրված դիմումներ թողեց Գլխավոր դատախազությունում և Վճռաբեկ դատարանում գտնվող արկղիկների մեջ:

«Մենք ակնկալում ենք, որ նորանշանակ գլխավոր դատախազն այս հարցին պետք է տա խելամիտ լուծում: Սա ոչ թե բողոքի ակցիա է, այլ ակնկալիքների ակցիա է»,- նշեց Արամ Մուղալյանի մայրը:

Դիմումով պիկետի մասնակիցները պահանջում են «փոխել խափանման միջոցը, առավել ևս, որ սպառվել են առարկության բոլոր հիմքները (դատարանը լսել է բոլոր վկաներին և համաներումը տարածվում է տղաների վրա ևս), ապահովել արդար դատաքննություն, արդարացնել Արամ Մուղալյանին և նրան ընկերներին, բացահայտել նախաքննության կեղծիքները»:

«Ես մնում եմ իմ տեսակին հավատարիմ: Ես լավատես եմ և կարծում եմ, որ պետք է ամեն ինչ լավ լինի»,- ասաց Վարդուհի Շափաղաթյանը:

Պիկետի մանրամասները` տեսանյութով:

 

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել