Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Արամ Մուղալյանն ու ընկերներն ազատ կարձակվեն

Քեմբրիջի շրջանավարտ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Արամ Մուղալյանն ու նրա երեք ընկերները նախագահ Սերժ Սարգսյանի համաներման որոշմամբ ազատ կարձակվեն: 

Արմավիրի մարզի դատախազությունն Արամ Մուղալյանին, Ռոբերտ Փիլոյանին և Գագիկ Առաքելյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ն մասով` (խուլիգանություն), և 34 ու 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով, խոշոր չափերի վնաս է պատճառել), իսկ Արթուր Քլյանին` 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից)։ Երիտասարդներին առաջադրված մեղադրանքի հոդվածներն առկա են համաներման որոշման մեջ:

«Մեր դեպքում դատական նիստը կշարունակվի, քանի որ իմ պաշտպանյալը մտադրված է հասնել արդարացման դատավճռի»,- Իրավաբան.net-ին հայտնեց Արամ Մուղալյանի պաշտպան Վահե Գաբրիելյանը:

Նրա խոսքով` եթե դատարանն անգամ մեղադրական դատավճիռ հրապարակի, ապա համաներման որոշմամբ երիտասարդներն ազատ կարձակվեն:

Նշենք, որ Արամ Մուղալյանը հացադուլ ու ջրադուլ է հայտարարել: Նա այդ միջոցով փորձում է հասնել նրան, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանն իր նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումը փոփոխի գրավով: Դատարանը դատաքննության փուլում արդեն մեկ անգամ մերժել է նրա պաշտպանների միջնորդությունը: Նույն խնդրով երկրորդ միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 7-ին:

 

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել