Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Քրեակատարողական հիմնարկների դիտորդական խումբը կփորձի համոզել Արամ Մուղալյանին դադարեցնելու հացադուլն ու ջրադուլը

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբն է կարողացել առաջին անգամ հացադուլ հայտարարած «Նուբարաշեն» ՔԿՀ գտնվող ամբաստանյալ Արամ Մուղալյանին համոզել դադարեցնել հացադուլը: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց խմբի նախագահ Ռոբերտ Ռևազյանը` նշելով, որ տեղյակ են Արամ Մուղալյանի արդեն երկրորդ անգամ հայտարարած հացադուլին, որին միացրել է նաև ջրադուլը:

«Հացադուլի ու ջրադուլի պահանջն իր քրեական գործի հետ է կապված, իսկ խմբի մանդատը դուրս է այդ դաշտից, մենք քրեական գործի հետ կապված ոչինչ չենք կարող անել: Խմբի մանդատի մեջ նրան պահելու պայմաններն են հետաքրքրում: Բայց մենք կրկին կհանդիպենք նրա հետ և կփորձենք համոզել, որ դադարեցնի հացադուլն ու ջրադուլը»,-ասաց Ռոբերտ Ռևազյանը:

 

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել