Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Արամ Մուղալյանի վիճակը ծանր է. փաստաբանն անհանգստացած է

Քեմբրիջի շրջանավարտ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Արամ Մուղալյանի վիճակը վատ է: Այս մասին քիչ առաջ Իրավաբան.net-ին հայտնեց Արամ Մուղալյանի պաշտպան Վահե Գաբրիելյանը:

Նրա խոսքով` 6 օր հացադուլ և արդեն 2 օր ջրադուլ հայտարարած Արամ Մուղալյանին անհրաժեշտ է տեղափոխել հիվանդանոց, որովհետև կյանքին վտանգ է սպառնում:

Արամ Մուղալյանն այդ միջոցով փորձում է հասնել նրան, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանն իր նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումը փոփոխի գրավով: Դատարանը դատաքննության փուլում արդեն մեկ անգամ մերժել է նրա պաշտպանների միջնորդությունը:

Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ պաշտպանները կրկին միջնորդություն են ներկայացրել խափանման միջոց կալանքը գրավով փոփոխելու համար և ներկայացրել են Ազգային ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյանի և Արտակ Դավթյանի անձնական երաշխավորագրերը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մուղալյանների ընտանիքն Արամից փոստի միջոցով նամակ է ստացել անգլերենով գրված, որտեղ նշել է, որ ինքն արդարության համար արյան գնով էլ կպայքարի:

«Ես սարի պես ամուր եմ, սրա միջով էլ կանցնեմ»,- գրել է Արամ Մուղալյանը:

Դատարանի որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 7-ին:

 

Իրավաբան.net

 

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել