Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Վկային դեռ չեն գտել

Ոստիկանները չեն կարողացել Ա-ի և նրա ընկերների գործով վկա Ն-ին բերման ենթարկել: Այս հիմքով Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վահե Խալաթյանը ստիպված եղավ կրկին հետաձգել դատական նիստը՝ վկայի ներկայությունը դատարանում ապահովվելու համար. դատավարության կողմերը համաձայն չէին ապացույցների հետազոտման կարգը փոփոխելու համար:

Այսօր դատական նիստի ժամանակ չէր ներկայացել նաև գործով տուժող ազգությամբ եզդի Սիաբանդ Խուդոյանը: Մյուս դատական նիստին բերման կենթարկեն նաև տուժողին: Մինչ ոստիկանությունը չի կարողանում բերման ենթարկել վկային, գործով 4 ամբաստանյալներից 3-ը՝ Ա-ն, Ռ-ն ու Գ-ն շարունակում են կալանավորված մնալ:

Դատական նիստը հետաձգվեց մինչև սեպտեմբերի 30-ը:

Հիշեցնենք, որ, ըստ դատախազության մեղադրանքի, երիտասարդները 2013 թվականի հունվարի 6, 19, 26-ին դյուրավառ նյութի միջոցով հրկիզել են Արմավիրի մարզի Նորապատ գյուղի բնակիչ Ս-ին պատկանող խոտի դեզին կից ոչ պիտանի հարդը, ապա մյուս անգամ խոտի դեզին հարակից տարածքը և դեզին մոտ կապված շանը` գույքային վնաս պատճառելով սեփականատիրոջը, երրորդ անգամ` տանը հարակից տարածքում դյուրավառ նյութի միջոցով հրկիզել են վերջինիս պատկանող 1.440.000 ՀՀ դրամ արժողության 1200 հակ պարունակող խոտի դեզի 1-ին շարքում դրված հակերից մեկը, որի ծխահարման արդյունքում վնասվել է 30 հակ` Ս-ին պատճառելով 36.000 ՀՀ դրամի նյութական վնաս։

4-րդ անգամ, երբ մարտի 29-ին Ա-ն, Ռ-ն, Գ-ն նախապես իրենց հետ վերցրել են բենզինով լցված 1 հատ 1 լիտր և 2 հատ 1,5 լիտր տարողության պոլիէթիլենային տարաներ ու գնացել են Արմավիրի մարզի Նորապատ գյուղի բնակիչ Ս-ի անասնագոմին հարակից տարածք և փորձել են այրել վերջինիս պատկանող խոշոր չափի` 1.800.000 ՀՀ դրամ արժողության, 1200 հատ հակ պարունակող խոտի դեզը, իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ խոտի դեզը իր նախկին տեղում չի եղել։

Երիտասարդները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Անձի մոռացվելու իրավունքի իրացման նպատակով հրապարակման մեջ անուն-ազգանուն/ները, լուսանկար/ները, տեսանյութ/երը խմբագրվել են և չեն արտացոլում իրական անձանց տվյալները: 7.06.2018 

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել