Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Արամ Մուղալյանը դադարեցրել է հացադուլը. մայրը շնորհակալ է Արդարադատության նախարարության աշխատակիցներին

Խուլիգանության և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու մեջ մեղադրվող «Լույս» հիմնադրամի կրթաթոշակով Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ Արամ Մուղալյանը դադարեցրել է հացադուլը: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց Արամ Մուղալյանի մայրը՝ Վարդուհի Շափաղաթյանը:

Ըստ նրա՝ Արդարադատության նախարարության աշխատակիցները մի քանի անգամ այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող իր որդուն և կարողացել են համոզել նրան դադարացնելու հացադուլը:

Վարդուհի Շափաղաթյանը ուրախությամբ նշեց, որ շատ շնորհակալ է Արդարադատության նախարարության աշխատակիցներին: «Հաջորդ քայլը կլինի այն, որ կարողանանք որդուս արդարացմանը հասնել», -ասաց Արամ Մուղալյանի մայրը:

 

Իրավաբան.net

 

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել