Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Մարդ չեք»,- Արամ Մուղալյանի մայրը՝ դատարանին. երիտասարդները կալանավորված կմնան

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Վահե Խալաթյանի նախագահությամբ քիչ առաջ մերժեց խուլիգանության և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու մեջ մեղադրվող, ամբաստանյալ Արամ Մուղալյանին, Ռոբերտ Փիլոյանին և Գագիկ Առաքելյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունները՝ գրավի կիրառումը համարելով անթույլատրելի:

Նիստերի դահլիճում լարված իրավիճակ էր: Ամբաստանյալների հարազատները հուզական ծանր վիճակում էին: Արամ Մուղալյանի մայրը, լսելով դատավորի որոշումը, ցածրաձայն հայտարարեց. «Մարդ չեք…»:

Նման միջնորդություններ երեկ ներկայացրել էին Արամ Մուղալյանի պաշտպան Անդրանիկ Հակոբյանն ու Ռոբերտ Փիլոյանի, Գագիկ Առաքելյանի պաշտպան Մկրտիչ Դավթյանը:

Ամբաստանյալ Ռոբերտ Փիլոյանի համար պաշտպանը դատարան էր ներկայացրել Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավորներ Նաիրա Կարապետյանի և Լևոն Մարտիրոսյանի երաշխավորագրերը, իսկ Արամ Մուղալյանի համար՝ ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի գործադիր տնօրեն, ԵՊՀ դասախոս Խաչիկ Գևորգյանի և Ֆիզ.մաթ. գիտությունների թեկնածու, ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանի երաշխավորագրերը:

Գործով անցող 4-րդ ամբաստանյալ Արթուր Քլյանին ավելի վաղ՝ հոգեկան խնդիրների առաջացման պատճառով, գրավով ազատ են արձակել:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել