Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Քեմբրիջի շրջանավարտին կալանավայրից դատարան էին բերել հյուծված վիճակում և ընկերների օգնությամբ

Քեմբրիջի շրջանավարտ, ամբաստանյալ Արամ Մուղալյանին այսօր դատարան բերեցին հյուծված վիճակում և ընկերների օգնությամբ: Վերջինս հազիվ կարողացավ հասնել աթոռին: Արամ Մուղալյանն արդեն 9 օր հացադուլ է հայտարարել, ինչպես նրա պաշտպան Վահե Գաբրիելյանն էր նշել, «Արամ Մուղալյանն իր անժամկետ հացադուլով ուզում է հասնել արդարության, որպեսզի վերջ դրվեն Արմավիրի մարզի դատախազության կամայականություններին, դատավարության ընթացքում փոխվի իր նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքը և իր վրայից հանվեն կեղծ մեղադրանքները»:

Գործով ներգրավված դատախազներ Անդրանիկ Սահակյանն ու Արսեն Աղաբեկյանը դատարանին ներկայացրին պաշտպանական կողմի միջնորդության վերաբերյալ իրենց դիրքորոշումը: Ըստ պաշտպանական կողմի` նախաքննության ժամանակ բազմաթիվ խախտումներ են եղել: Մասնավորապես՝ քրեական գործի նախաքննության ժամկետը երկարացնելու մասին պատճառաբանված որոշումը սահմանված ժամկետի խախտմամբ է ընդունվել: Ուստի, պաշտպաններով միջնորդել էին ժամկետի խախտումից հետո բերված ապացույցները ճանաչել անօրինական և անթույլատրելի:

Դատախազներն անհիմն համարեցին պաշտպանական կողմի միջնորդությունը և դատարանին խնդրեցին մերժել միջնորդությունը:

Գործով դատավոր Վահե Խալաթյանը պաշտպանական կողմի միջնորդության քննարկումը հետաձգեց մինչև դատաքննության ընթացքում էական հանգամանքների պարզումը:

Դատական նիստի մյուս ուշագրավ մանրամասները՝ շուտով:

 

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել