Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Պ.Սինանյան՝ ի՞նչ եք ուզում ասել սույն պատասխանով». Անահիտ Բախշյանը` Արմավիրի մարզի դատախազի պատասխանի մասին

Իրավաբան.net-ը տեղեկացրել էր, որ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և Արմավիրի մարզի դատախազ Սամվել Սինանյանին՝ «Լույս» հիմնադրամի տրամադրած կրթաթոշակով Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ Արամ Մուղալյանի և նրա ընկերների գործով:

Այսօր Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Արմավիրի մարզի դատախազ Սամվել Սինանյանի պատասխանին:

«Ի պատասխան ներքոնշյալ նամակիս, Արմավիրի մարզի դատախազ պարոն Սինանյանից ստացել եմ նամակ այն մասին, որ այն վերահասցեագրել է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ պարոն Սարգսյանին՝ քրեական գործին կցելու և համատեղ ընթացքը լուծելու համար: 
Նամակի վրա գրված հեռախոսահամարով անընդհատ զանգում եմ, որ հասկանամ, թե այս նամակով ինչ է ուզում ասել պ. Սինանյանը, ոչ ոք չի վերցնում: 
Ստիպված եմ հրապարակավ հարցնել պ.Սինանյան՝ ի՞նչ եք ուզում ասել սույն պատասխանով»: 

 

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել