Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Ա-ի պաշտպանը` իր պաշտպանյալի հայտարարած հացադուլի դրդապատճառի մասին

«Լույս» հիմնադրամի տրամադրած կրթաթոշակով Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ Ա-ն հացադուլ է հայտարարել: Իրավաբան.net-ի ունեցած տեղեկությունն Ա-ի պաշտպան Վահե Գաբրիելյանը հաստատեց:

«Նիստերն անընդհատ հետաձգվում են, և չենք կարողանում միջնորդություն ներկայացնել խափանման միջոցը փոխելու: Մարդու ազատությունն անօրինական է սահմանափակված, չէ էլ կարողանում դատական պաշտպանության դիմի»,- Իրավաբան.net-ին հայտնեց Վահե Գաբրիելյանը:

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի դատախազությունն Ա-ին, Ռ-նին և Գ-ին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ն մասով` (խուլիգանություն), և 34 ու 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով, խոշոր չափերի վնաս է պատճառել), իսկ Արթուր Քլյանին` 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից)։ Ա-ն, Ռ-ն և Գ-ն կալանավորված են, իսկ Ք-ն գրավով ազատ է արձակվել:

Երեկ նշանակված դատական նիստը հետաձգվել է գործով դատախազների փոփոխության պատճառով: Մարզի դատախազ Սամվել Սինանյանի գրության համաձայն՝ գործով դատախազ Անդրանիկ Դոլինյանը ներգրավված է վերապատրաստման ծրագրի, որից հետո գտնվելու է արձակուրդում, այդ իսկ պատճառով մեղադրանքը պաշտպանելու են Սահակյանը և Աղաբեկյանը: Նշենք, որ Հայաստանի գլխավոր դատախազը 2013 թվականի մարտի 27-ի հրամանով է Արմավիրի մարզի դատախազ նշանակել Արդարադատության առաջին դասի խորհրդական Սամվել Սինանյանին՝ ազատվելով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի պաշտոնից: Երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել մարզում Սամվել Սինանյանի նշանակումից հետո:

Դատախազներին դատարանը մեկ շաբաթ ժամկետ է տրամարդել գործի նյութերին ծանոթանալու համար:

Անձի մոռացվելու իրավունքի իրացման նպատակով հրապարակման մեջ անուն-ազգանուն/ները, լուսանկար/ները, տեսանյութ/երը խմբագրվել են և չեն արտացոլում իրական անձանց տվյալները: 7.06.2018  

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել