Նորություններ

Դատարանն ընդդեմ դատախազության

2010 թ. փետրվարի 4-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը վերացրեց Լոռու մարզի քննչական բաժնի կողմից քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը:
2009 թ. Օ. Կ.-ն դիմել է դատախազություն՝ ԴԱՀԿ աշխատակիցների կողմից ստորագրությունը կեղծելու փաստի հիման վրա՝ հաշվի առնելով իրականացված դատաձեռագրաբանական փորձաքննության արդյունքները:

Հաղորդման հիման վրա 2009 թ. քննիչը կայացրել էր կրկնակի դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակելու մասին որոշում: Կայացված որոշումը, սակայն, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված որևէ իրավական հիմնավորում չուներ, ավելին` ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը նման դեպքում կրկնակի դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակել և իրականացնել չի թույլատրում:

ՀՀ Սահմանադրությամբ, ինչպես նաև օրենսդրությամբ խախտմամբ ձեռք բերված փաստերը որպես ապացույց չեն կարող գնահատվել և օգտագործվել: Հետևաբար, քննիչը չէր կարող մերժել քրեական գործի հարուցումը` օգտագործելով օրենքի խախտմամբ նշանակված դատաձեռագրաբանական փորձաքննությունն ու դրա արդյունքները:

Այս հիմքով էլ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը վերացրեց քրեական գործ չհարուցելու մասին քննիչի որոշումը:

Օ. Կ. – ի շահերի պաշտպանությամբ դատարանում հանդես է եկել ՀՔԱ վանաձորի գրասենյակի իրավաբանը:

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել