Մի կաշառակերի դատում են:

Մի կաշառակերի դատում են:
– Մեղադրյալ, չե՞ք ամաչում, որ տաս հազար դրամ կաշառք եք վերցրել:
– Իհարկե, ամաչում եմ: Բայց ավելի շատ ոչ ոք չտվեց:

***
– Ճի՞շտ է, որ Հայաստանում պետական պաշտոնյանները ամենահարուստն են:
– Ոչ, ճիշտ չէ: Ամենահարուստը նրանց կանայք են, երեխաները և զոքանչը:

***
Շատ հայերի երազանքն է, որ պետությունը վերջ տա կողոպտել իրենց:
Եվ ոչ ոք չխանգարի կողոպտել պետությանը:

***
Ճիշտ չէ, որ բոլոր պաշտոնյանները գողանում են: Մի մասն արդեն գողացել պրծել է, իսկ մյուս մասը նոր է պատրաստվում գողանալ:

***
– Չէ, էս ժողովրդի ձեռքին իսկականից փող չկա,- դառնորեն ասաց պաշտոնյան հաշվելով այցելուներից ստացված կաշառքը:

***
– Հայրիկ, ովքե՞ր են կաշառակերները:
– Դե, դրանք այն մարդիկ են, ովքեր ամեն տեսակ կաշառքներ են վերցնում:
– Իսկ նրանց դեմ որևէ մեկը պայքարու՞մ է:
– Իհարկե, պայքարում են: Նրանք, ովքեր դրանից իրենց բաժինը չունեն:

***
Եթե պաշտոնյան ձեզ ասում է, որ կաշառք վերցնելը նրա արժանապատվությունից ցածր է, ապա կաշառքը պետք է տալ սեղանի տակից:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել