Կամավոր հանձնել է զինամթերքը

Ոստիկանության Սևանի բաժնի  ծառայողների  բացատրական աշխատանքների շնորհիվ, հունիսի 1-ին, ժամը 13.30-ին, բաժին է ներկայացել 33-ամյա մի տղամարդ և կամավոր հանձնել տարբեր տրամաչափի 80 փամփուշտ, «Ջ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի և ինքնաձիգի դատարկ 2 պահունակ ու հայտնել, որ  զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը, որը 1990-1992 թթ. մասնակցել է Արցախի ինքնապաշտպանական մարտերին:

Նշանակվել է փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել