Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Ամբաստանյալը դատարանին պատմեց Պարույր Հայրիկյանի վրա մահափորձի իրական պատճառը

Այսօր Երևանք քաղաքի Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Վարդան Սեդրակյանին, Խաչատուր Պողոսյանին և Սամվել Հարությունյանին առաջադրված մեղադրանքի քննությունը:

Այսօրվա դատական նիստը սկսվեց ամբաստանյալ Սամվել Հարությունյանի ցուցմունքով:

Նա դատարանին պատմեց, որ Վարդան Սեդրակյանի հետ ծանոթ է եղել դեռևս 2011 թվականից: Սեդրակյանի տանն աշխատել է շինարարության վրա:

Ըստ վերջինիս ցուցմունքի՝ աշխատանքի ընթացքում եղել են գործեր, որոնց դիմաց Վարդան Սեդրակյանը նախօրոք պայմանավորված գումարից քիչ է վճարել. «Սկզբից ուզում էի նրա մոտիկներից մեկին վախեցնել, բայց համապատասխան մարդ չգտա: Հետո մտածեցի նենց մարդու վախեցնենք, որ աղմուկ բարձրանա»:

Ամբաստանյալն իր որոշածի մասին հետագայում պատմել է Խաչատուր Պողոսյանին, սակայն չի նշեց, թե ո՞ւմ և ինչի՞ համար պետք է վախեցնել, քանի որ դեռևս հստակ ոչինչ չի իմացել:

Նա պատմեց նաև, որ դեկտեմբեր ամսին Սեդրակյանից գումար է խնդրել, բայց քիչ է տվել և արդեն հունվարին մտածել է` ի՞նչ քայլեր ձեռնարկի, որ կարողանա Սեդրկայանից վերցնել այն գումարը, որն աշխատանքի ընթացքում չի ստացել. «Սեդրակյանն ինձ մոտ հինգ հազար դոլար պարտք էր: Չէր տալիս, իսկ ես Խաչիկին չէի կարողանում գումար տալ: Խաչիկին պարտք էի»:

Որոշել էի, որ պետք է գնանք ու Վարդանին ասենք այդ փողերը տուր, թե չէ կասենք, որ դու ես մեզ նման հրաման տվել»:

Նա դատարանին ասաց նաև, որ իրենց նպատակը եղել է միայն աղմուկ բարձրացնելը, բայց Խաչիկը վախից միամիտ կրակել է. «Քանի որ մտածածս չստացվեց, որոշեցի վատություն անել: Դրա համար էլ նախաքննական ցուցմունքի ժամանակ տվել ենք Սեդրակյանի անունը»:

Ցուցմունքից հետո, չնայած ամբաստանյալ Սամվել Հարությունյանը հրաժարվեց պատասխանել բոլոր տեսակի հարցերին, այնուամենայնիվ դատավորի և մեղադրողի որոշ հարցերին պատասխանեց:

Գործով մեղադրող Արամ Ամիրզադյանը միջնորդություն ներկայացրեց ամբաստանյալի նախաքննական ցուցմունքը հրապարակելու համար, քանի որ էական հակասություն կան դատարանում հնչեցրած և քննիչների տված ցուցմունքների միջև:

Միջնորդությունը դատարանը բավարարեց:

Ըստ նախաքննական ցուցմունքի` դեպքից հետո ամբաստանյալները եղել են տանը, ոչ մի տեղ չեն գնացել: Քննիչին տված ցուցմունքի համաձայն, երբ տեսել է Խաչիկին, վերջինս շատ վախեցած է եղել. «Այդ օրը Խաչիկին հետ մի բան էն չէր: Ինքը շաքար ունի, երևի շաքարն էր բարձրացել: Խաչիկը կրակելու որևէ հիմք չի ունեցել, ուղղակի խուճապի է մատնվել և միամիտ կրակել: Մենք նպատակ ունեինք ուղղակի վախեցնելու»:

Ըստ նախաքննական ցուցմունքի՝ Վարդան Սեդրակյանը չի իմացել, որ հենց իրենք են պատրաստվում Հայրիկյանին վախեցնել. «Մենք դա չենք ասել նրան, մի քանի անգամ հարցրել է բա ինչքան գումար պետք է տամ պատվերը կատարողներին, իսկ մենք պատասխանել ենք, որ դեռևս հստակ գումար չեն ասել»:

Ամբաստանյալները դեպքի օրը հետևել են Հայրիկյանին՝ Բաղրամյան պողոտայում գտնվող իր շտաբի մոտից՝ մինչև վերջինիս բնակարան:

 

Արև Ավագյան
Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել