Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Վարդան Սեդրակյանի դատական նիստը հետաձգվեց. դատախազը կարծում է, որ դա նախօրոք պլանավորված է եղել

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ժամը 12-ին նշանակված էր Վարդան Սեդրակյանին, Խաչատուր Պողոսյանին և Սամվել Հարությունյանին առաջադրված մեղադրանքով  գործի քննությունը:

Նշված դատական նիստը հետաձգվեց,  քանի որ ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը առողջական խնդիրների պատճառով չէր ներկայացել դատական նիստին, իսկ մյուս կողմերին դատական նիստին չներկայանալու մասին տեղյակ էր պահվել:

Դատարան ուղարկված ծանուցման համապատասխան՝ ամբաստանյալի արյան մեջ կտրուկ աճել է գլյուկոզայի քանակը և նա ի վիճակի չի ներկայանալ դատական նիստին:

Նշենք, որ ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի՝  դատական քննությունը կատարվում է ամբաստանյալի մասնակցությամբ, ում  դատարաններկայանալը պարտադիր է: Նույն օրենսգրքի 303-րդ հոդվածը սահմանում է, որ ամբաստանյալի չներկայանլու դեպքում դատական գործի քննություն հետաձգվում է:

Հիշյալ գործով մեղադրող դատախաղ Ա. Ամիրզադյանը նշեց, որ ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը նախօրոք էր պլանավորել դատական նիստին չներկայանալ: Որպես ասվածի հիմնավորում նշեց, որ  երեկվա նիստի ժամանակ, երբ նշանակվում էր հաջորդ նիստի օրը և ժամը, ամբաստանյալը հայտարարեց, որ նշանակված օրը ինքը չի կարող ներկայանալ,  քանի որ տառապում է շաքարային դիաբետով,  և անալիզների հանձման օրն է:

Ըստ Ա. Ամիրզադյանի  Խ. Պողոսյանը չի ընդունել իրեն հատկացվող դեղորայքը, որի պատճառով էլ նրա առողջական վիճակը վատացել է, քանի որ  դեղորայքի  ընդունման դեպքում, հնարավոր չէր, որ ամբաստանյալի  արյան մեջ առավոտյան այդքան բարձր լիներ գլյուկոզայի քանակը:

Իրավաբան.net

 
 
  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել