Նորություններ

«Ո’չ կոռուպցիային» խորագրով ֆլեշ-մոբ հանրապետության 13 քաղաքներում

Այսօր ՇՊԱԿ-ների ազգային ցանցը Հայաստանի 13 քաղաքներում անցկացրել է «Ո’չ կոռուպցիային» խորագրով ֆլեշ-մոբ: Յուրաքանչյուր քաղաքում միջոցառման մասնակիցները կազմել և արտասանել են «Ո’չ կոռուպցիային» բառակապակցությունից մեկ տառ:
ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում ծրագրի ղեկավար, «Ո’չ կոռուպցիային» ֆլեշ-մոբի մտահղացման հեղինակ Կարեն Զադոյանի խոսքով` միջոցառման խորհուրդն է պետական մարմինների և հասարակության ուշադրությունը հրավիրել «կոռուպցիա» բացասական երևույթի վրա:
«Կարևոր է հասարակության լայն շերտերին մասնակից դարձնել հակակոռուպցիոն պայքարին, քանի որ միայն հասարակության համախմբվածության, բարձր իրավագիտակցության վրա ձևավորված պահանջարկի և պետական իրավասու մարմինների հետ ներդաշնակ համագործակցության դեպքում է հնարավոր հասնել ցանկալի արդյունքների»,-ասում է Կարեն Զադոյանը:
Հ.Գ. ՇՊԱԿ-ների ազգային ցանցում ընդգրկված են հանրապետությունում գործող 13 գրասենյակ` յուրաքանչուր մարզում մեկ կետրոն, իսկ Արագածոտնի մարզի Թալին և Ապարան քաղաքներում նաև հենակետային ընդունարաններ:
Ավելի ուշ կարող եք դիտել տեսանյութ «Ո’չ կոռուպցիային» խորագրով ֆլեշ-մոբի մասին:
Նունե Հովսեփյան

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել