Նորություններ

Ոստիկանության հայտարարությունը երթևեկության մասնակիցների համար

2012 թ. փետրվարի 7-ին ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով (ՀՕ-2-Ն) մեծ թվով փոփոխություններ են կատարվել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի իրավախախտումների համար պատասխանատվություն սահմանող հոդվածներում, ինչպես նաև այդ իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական վարույթի ընթացակարգերը սահմանող հոդվածներում, որոնք ուժի մեջ են մտնելու 2012 թ. հունիսի 2-ից: Թյուրըմբռնումներից և անհարկի տարաձայնություններից զերծ մնալու նպատակով երթևեկության մասնակիցներին հորդորում ենք նախապես ծանոթանալ փոփոխություններին և ճանապարհային երթևեկության իրենց իրավունքն իրացնել բացառապես օրենսդրությամբ սահմանված նորմերին համապատասխան:

ՆՈՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՂՅՈՒՍԱԿԸ՝ ԱՅՍՏԵՂ
http://www.police.am/images/stories/Varchakan_iravaxaxtumneri_axyusak.doc

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել