ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը

ԱՄՆ Դեսպանատունը դատապարտում է ս.թ. մայիսի 8-ին տեղի ունեցած Երևանի D.I.Y. ակումբի պայթեցումը, ինչպես նաև ակումբի դեմ իրականացվող շարունակական վայրագությունները:
Հանցագործությունը ուղղված էր սեռական փոքրամասնություն կազմող խմբի դեմ: Հայաստանի Սահմանադրությունը արգելում է բռնության հրահրումն ու իրագործումը: Ցանկացած փոքրամասնության դեմ ուղղված բռնությունը, լինի այն ազգային, կրոնական, էթնիկական թե սեռական, աններելի է: Ատելության դրսևորումները չպետք է երբևէ արդարացվեն պետական պաշտոնյաների կողմից, առավել ևս՝ գովաբանվեն: Անկախ իրենց՝ այս կամ այն փոքրամասնությանը պատկանելուց բոլոր քաղաքացիներն ու օտարերկրացի հյուրերը Հայաստանում հավասարապես պաշտպանված են Հայաստանի Սահմանադրությամբ և օրենքով, ուստի նրանց դեմ իրագործված ցանկացած բռնություն պետք է արագ և վճռականորեն դատապարտվի, իսկ օրինազանցները՝ պատժվեն:
Մենք կոչ ենք անում Հայաստանի պաշտոնյաներին զրո հանդուրժողականության քաղաքականություն կիրառել ատելության հողի վրա կատարված բոլոր հանցագործությունների և Հայաստանում փոքրամասնությունների դեմ ուղղված բռնությունների նկատմամբ, ինչպես նաև կատարել բոլոր քաղաքացիների՝ օրենքով սահմանված պաշտպանությունը ապահովելու իրենց պարտականությունը:
Այսօր Վաշինգտոնում Պետքարտուղար Քլինթոնը կհրապարակի Մարդու իրավունքների 2011թ. տարեկան զեկույցները, որոնք հանդուրժողականության կոչ են անում բազմազանության բոլոր տեսակի դրսևորումների հանդեպ՝ հիմնվելով միջազգայնորեն ընդունված չափանիշների և սկզբունքների վրա: Հրապարակումը կարող եք առցանց դիտել www.state.gov կայքում ժ. 10:30 (Երևանի ժամանակով՝ 18:30):

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել