Վերջին զանգի նախաշեմին թանկացել են որոշ ապրանքներ

Վերջին զանգի նախաշեմին` 5-7 տոկոսի սահմաներում թանկացել են հագուստը, սրճարանները, ռեստորանները, ֆոտոծառայություններն ու ծաղիկները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայաստանի Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը:
«Ծնողները վճարում են անհրաժեշտ գումարը` վերջին զանգի զգեստի, հարդարման, խնջույքի կազմակերպման համար ու հետո սկսում խոսել կոռուպցիայի մասին, մեղադրում դպրոցին, ուսուցիչներին»,- ասաց ԵՊՀ սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Աթանեսյանը: Նրա խոսքով` վերջին զանգի նախապատրաստումը տարվա ընթացքում 10 անգամ ավելացնում է ընտանիքների ծախսերը:
«Քանդեք այն սոցիալական հիվանդությունները, որոնք դուք ամեն անգամ սնուցում եք ձեր վարքով: Պետք չէ մտածել հասարակական կարծիքի մասին, այլ պետք է ձևավորել հասարակական կարծիք` ձեր օրինակով»,- խորհորւդ է տալիս Արթուր Աթանեսյան: Ասուլիսի վերջում սոցիոլոգն առաջարկում է ծնողներին փոխել «Կտոր մը երկինք» ֆիլմում հնչեցված կարծիքը` համայնքը զորավոր է: Համայնքը զորավոր պետք է դարձնել դրական իմաստով:

Նունե Հովսեփյան

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել