Նորություններ

«Տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի պահանջը կատարված է

2010 թ-ի հոկտեմբերին Վայոց Ձորի ՇՊԱԿ զանգահարած քաղաքացին կանգնած էր հետևյալ խնդրի առաջ: Նա ցանկանում էր կառուցել սննդամթրքի խանութ, որի տարածքը կազմում էր 18.5քմ և այն ենթակա էր տեղական տուրքով գանձման մինչև 3000 դրամի չափով: Սակայն տեղական տուրք գանձող մարինները քաղաքացուց պահանջել էին վճարել 5000 դրամ տեղական տուրք, այն դեպքում, երբ «Տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի պահանջը բոլորովին այլ է, համաձայն որի «ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` նոր շենքերի, շինությունների (ներառյալ ոչ հիմնական) շինարարության տեղադրման թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է` մինչև 20 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` մինչև 3000 դրամ»:
ՇՊԱԿ-ի իրավաբանների շնորհիվ քաղաքացին իրազեկվեց օրենքով ամրագրված իր իրավունքների մասին, որից հետո քաղաքացին ներկայացել էր տեղական տուրք գանձող մարմին և փորձել պարզաբանում ստանալ ստեղծված իրավիճակի մասին: Արդյունքում, քաղաքացին վճարել է միայն օրենքով նախատեսված 3000 դրամը և ստացել համապատասխան թույլտվությունը: Քաղաքացին գտնում էր, որ սույն խնդրում կոռուցպիոն ռիսկը կայանում է նրանում, որ տեղական տուրք գանձող մարմինը չարաշահում է իր պաշտոնեական դիրքը և դուրս գալով իր լիազորությունների շրջանակից քաղաքացուց պահանջում է վճարել օրենքով նախատեսվածից ավելի շատ գումար:

Քաղաքացին, որը հաջողությամբ ավարտել էր իր գործարքը, հեռախոսազանգով իր երախտագիտությունը հայտնեց ՇՊԱԿ-ին, նշելով, որ «Վերջապես գործում է մի կազմակերպություն, պետական ապարատից անկախ, որն իսկապես մտահոգված է քաղաքացիների խնդիրներով»:

Հաջողված պատմությունը վերցված է www.shpak.am վեբ կայքից:

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել